Այս կինն այսօր ևս շարունակում է շատերի համար մնալ բրիտանական արքայական ընտանիքի գլխավոր խորհրդանիշը։ Նրան անկեղծորեն սիրում էին, հիանում էին արարքներով, վարքագծով և բնավորությամբ։ Ավելին, նա կարողացել է փոփոխել միապետական ընտանիքի մի շարք կանոններ, որոնք գործել են հազարավոր տարիներ։ Խոսքը, իհարկե, արքայադուստր Դիանայի մասին է։
Երեխաներին ծննդաբերել է հասարակ հիվանդանոցում

Լեդի Դիի ծննդաբերությունները տեղի են ունեցել հիվանդանոցում, ինչն աննախադեպ երևույթ էր արքայական ընտանիքում։ Մինչ այդ բոլորը ծծնդաբերել են պալատի տարածքում, որտեղ անհրաժեշտ բոլոր հարմարությունները կան։
Դիանան ամեն ինչ արել է այնպես, ինչպես կամեցել է, և երկու որդիներին ծննդաբերել է հիվանդանոցում՝ խախտելով դարերի պատմություն ունեցող ավանդույթը։
Բաց էր հասարակ մարդկանց հետ շփման մեջ

Դիանային անվանում էին ազգային արքայադուստր։ Նա չէր վախենում իմունային դեֆիցիտի վարակ ունեցող մարդկանց հետ գրկախառնվելուց, չնայած որ այդ պահին հիվանդությունը փաստացիորեն ուսումնասիրված չէր։
Նա այցելում էր փակ հաստատություններ՝ բորոտով հիվանդներին տեսության, օգնում էր կարիքավորներին և տարեցներին։ Դիանան անկեղծորեն սիրում էր մարդկանց և կարողանում էր հասկանալ ու կարեկցել նրանց։
Չէր վախենում ի ցույց դնել իր զգացմունքները
Շատերը կարծում են, որ Դիանան չափազանց բաց էր։ Չնայած այն բանին, որ պապարացիները բառացիորեն հետևում էին նրան և նյարդայնացնում, արքայադուստրն ամեն անգամ համաձայնում էր հարցազրույցներ տալ նրանց։ 1995 թ. գաղտնի հարցազրույց անցկացվեց, որի ընթացքում լեդի Դին խոստովանեց, որ իր ամուսնությունը «պայթյունի» եզրին է։ Որոշ ժամանակ անց արքայական զույգն ամուսնալուծվեց։ Դիանան բացեիբաց խոստովանում էր ժողովրդին իր ուրախության և տխրության մասին։
Արտաքին տեսքի հետ կապված փորձարկումներ

Անխոս, նա իր ժամանակի կանանց համար կուռք և նորաձևության խորհրդանիշ էր դարձել։ Դիանայի կերպարները արքայական ստանդարտներին չէին հաապատախսնաում. նա կարողանում էր համատեղել անհամատեղելի դետալները։
Մեկ անգամ չէ, որ լեդի Դին խախտել է արքայական դրես-կոդը, սակայն, այնուամենայնիվ, մշտապես փայլուն տեսք է ունեցել։ Նա նաև արքայական ընտանիքի առաջին կինն էր, որը համարձակվել է սոցիալական միջոցառման ժամանակ տաբատ կրել։



