Tert.am-ը գրում է.

Ադրբեջանը հաղթել է, Ալիևն էլ եկել է Շուշի և փորձում է վայելել իր հաղթանակը․ զարմանալի է, որ մեր վերջին 100 տարվա պատմությունը՝ սկսած Առաջին աշխարհամարտից, դեպքերի անդադար կրկնություն է, և՛ գեղարվեստական, և՛ փաստագրական գրականությունը դա է հուշում, բոլոր քաղաքական գործիչների ճառերը նույնն են, ինչպես Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրիում»: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել դերասան, բեմադրիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը:

«Եկել-հասել ենք այնպիսի փոքր տարածքի, որ վախենալու է, դրանից էլ մի մեծ կտոր կորցրինք։ Սա մղձավանջ է, որից դեռ դուրս չենք եկել, որ կարողանանք սթափ վերլուծել։ Միֆ է թշնամու հետ խաղաղությունն ու ճանապարհների բացման մասին մտածելը, 30 տարի ադրբեջանցիները լցվել են թույնով և ատելությամբ դեպի հայ տեսակը, նրանք մանկապարտեզից սկսած այդպես են դաստիարակվում։ Մեր ժողովրդի հիշողությունը կարճ է, 15-20 տարի ապրում ենք այդպես և կարծում ենք, թե խաղաղություն չի լինելու»,- ասել է արվեստագետը:                              

Ըստ Հակոբյանի՝ մեզ պակասում է ազգային միասնության իմաստնությունը, իսկ ուժը մասնատվելու մեջ չէ, այլ համախմբվելու. «1918-ին մենք տեսանք, որ մեզ տիրություն անող չկա, հասկացանք, որ կա՛մ պիտի ապրենք, կա՛մ վերանանք, միացանք ու հաղթեցինք, ստացանք 64 հազար քառ. կմ-անոց երկիր, դա հսկայական էր։ Բայց իմաստնություն չունեցանք դա պահելու, կարծեցինք, թե անհաղթելի ենք։ Մենք արագորեն միֆեր ենք հորինում, սկսում ենք դրանց հավատալ ու տառապում ենք դրանից»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել