Կներեք, իհարկե, որ միջամտում եմ ապագայի գործողություններին, բայց այդքան, որ գրում եք, թե բա մենք անպայման հետ կգանք Շուշի, մենք դեռ կամուսնանանք Ղազանչեցոցում, զուտ հիշեցնում եմ, որ մենք հիմա էլ անարգել գնում ենք Արևմտյան Հայաստանի տարածքներ, շրջում, ցանկության դեպքում կարող ենք ամուսնանալ հայկական եկեղեցում, թեյ խմել և այլն:
Կլինի՞ կենտրոնանանք այսօրվա համար խիստ անհրաժեշտ գործողությունների վրա՝ դավաճաններին մի օր շուտ հեռացնելու ու պատասխանատվության ենթարկելու, իսկ հետո կորոշենք ուր ենք գնում Շուշի, թե Արևմտյան Հայաստան, թե ուղղակի սկսում ենք նորմալ, հզոր երկիր կառուցել, հետո նոր ապագա գնալու տեղերը որոշել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել