Tert.am-ը գրում է.

Այսօր Հայատանում կա իշխանություն, որն ի վիճակի չէ պաշտպանել պետության շահերը, իշխանության ներկայացուցիչները կառչել են աթոռներից և պոկ չեն գալիս,  պետությունը հետևողականորեն տանում են կործանում։ Այս մասին Գյումրիում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղթելյանը։

«Այսօր յուրաքանչյուր արժանապատիվ, գիտակից քաղաքացու թիվ մեկ խնդիրը պետք է լինի փողոց դուրս գալն ու այս դավաճաններին հեռացնելը։ Սա պետք է լինի համահայկական պահանջ, քանի որ այլ ճանապարհ չկա։ Համակերպվել այս վիճակի հետ, նշանակում է՝ համակերպվել հայրենիքը կորցնելու հետ»,-ասաց Սաղաթելյանը։

Նա նշեց՝ «Հայրենիքի փրկության շարժման» մարզային հանդիպումների նպատակն այն է, որ անմիջական շփումների միջոցով մարզային բանկչությանը ներկայացնեն իրենց ծրագրերը, առաջիկա անելիքները և այսօրվա այս դավաճան իշխանությանը րոպե առաջ հեռացնելու անհրաժեշտությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել