Bastardus եզրը միջնադարյան Եվրոպայում առաջացել է XI դարում և, ըստ երևույթին, լատիներեն bastum «թամբ» բառից, այսինքն՝ դա այն մարդն է, որն անօրինական կապից է սերվել, ենթադրվում է պատահական անցորդի կողմից:

«Բաստարդը», բացի ապoրինածին իմաստից, նաև այլ նրբերանգներ ունի, օրինակ՝ տարբեր տեսակի օրգանիզմների խաչասերումից առաջացած էակ և այդ իմաստով հակաբնական, կենսաբանական առումով ոչ լեգիտիմ պտուղ:

«Բաստարդը»-ը կարելի է օգտագործել նաև գաղափարների ու գաղափարախոսությունների առումով, օրինակ՝ որևէ մի հանրույթում անբնական, ոչ լեգիտիմ, կործանարար գաղափարների ներմուծում։

Օրինակ՝ մենք բոլորս հիշում ենք հայկական ծագում ունեցող այն անձանց, որոնք գնում էին Բաքու ու հայտարարում, որ Արցախը ադրբեջանական տարածք է, կամ որ մենք ենք մեղավոր մեր ցեղասպանության համար։ Այդ խմբակը թելերով կապված էր շատ «հեղափոխականների» հետ, հատկապես «հեղափոխության առաջնորդի»։ Կարելի է անգամ անուններ թվարկել։

Դրանք հայերի համար բաստարդ, անբնական, ոչ լեգիտիմ գաղափարարներ են, որոնք կարող են քանդել այն ամենը, ինչի վրա հենվում է մեր հասարակությունը։ Նման բաստարդային գաղափարներ կրողները մեր մեջ միշտ եղել են, բայց քանի որ դրանք ապoրինածին գաղափարներ էին, դրանց կրողները միշտ փորձել են անուղղակի կերպով արտահայտվել։

«Հեղափոխությունն ավելի կարևոր է, քան Արցախի հաղթանակը» նման բաստարդային գաղափարի հակիրճ, բայց խոսուն կարգախոսն էր։ Եթե խորքային կերպով դիտարկենք, ապա դա էր իրականում եղել 2018-ի «հեղափոխության» խորքային իմաստը, ինչի համար պետք էր վերացնել այն ամենը, ինչը խոչընդոտում էր այդ ծրագրին, պետք էր հարվածել բոլոր այն ինստիտուտներին, որոնք դրան խանգարում էին։ Պատահական չէ, որ ցանկացած «հեղափոխականի» որ քերես, տակն ապօրինի արտաքին քաղաքական հովանավոր է կարելի գտնել։

Մեր հասարակության արատների դեմ պայքարը դրոշ սարքելով բաստարդային հեղափոխությունը խոստացավ «Նոր Հայաստան», որի անկյունաքարը, եթե մտաբերենք դրանց թաքնված առանցքը, Արցախից ազատագրվելն էր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել