20-րդ դարում տեղի են ունեցել մի շարք աղմկահարույց հանցագործություններ, որոնց մասին տեղյակ էր ողջ աշխարհը։

Պատմության ամենահայտնի գանգստեր Ալ Կապոնեին մինչ օրս ճանաչում են գրեթե բոլորը։ 20-30 թթ. Չիկագոյում նա համարվում էր ամենադաժան հանցագործներից մեկը, որը ավելի քան 40 սպանություն է գործել և հրամայել սպանել առնվազն 400 մարդու: Հատկանշանական է այն փաստը, որ Ալ Կապոնեն 1932 թ. ազատազրկման է ենթարկվել ոչ թե սպանության, այլ հարկերը չվճարելու համար: Այն ոստիկաններին, որոնց հաջողվել է բռնել Կապոնեին, Ազգային հերոսի կոչումներ են տրվել, իսկ դատավարությունը տևել է 11 տարի։ Սակայն հանցագործը չէր զղջում իր արարքների համար և իրեն համարում էր բարերար։

Անդրեյ Չիկատիլոյին է վերագրվում ավելի քան 50 դաժան սպանություն։ Նա համարվում է Ռուսաստանի պատմության ամենասարսափելի մարդասպանը: Իր զոհերին Չիկատիլոն սպանում էր երկաթուղիների կողքին, որպեսզի խլացնի վերջիններիս աղաղակները գնացքների աղմուկի ներքո: 1994 թ. փետրվարի 14-ին Անդրեյ Չիկատիլոյին գնդակահարեցին կատարած 52 սպանությունների համար։  

Դժվար թե գտնվի մի անձ, ով լսած չլինի Բոնիի և Քլայդի մասին։ Նրանք 20-րդ դարի ամենախոշոր հանցագործներից էին: Բոնին և Քլայդը ռոմանտիկ զույգ էին և  իշխանություններին ձեռնոց էին նետում: Զույգի անդամներն այդպես էլ չկարողացան գանգստերներ դառնալ, քանի որ թալանում էին հիմնականում բենզալցակայաններ և փոքր սրճարաններ։ ՄԻաժամանակ նրանք մարդասպաններ էին, և սպանում էին փոքր խանութների տերերին, ոստիկաններին: Բոնին և Քլայդը սպանվել են 1934 թ. մայիսի 23-ին։

ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիին սպանել են 1963 թ. նոյեմբերի 22-ին: Նախագահն ատրճանակից մահացու վիրավորում է ստացել կնոջ՝ Ժակլինի հետ նախագահական նստավայր գնալու ճանապարհին։ Սպանության քննությունը Հատուկ հնաձնաժողովի կողմից տևել է 10 ամիս, և ի վերջո եկել են եզրահանգման, որ հանցանքն իրագործվել է Լի Հարվի Օսվալդի կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել