Հայ ժողովրդի հայրենազրկումից և հայազրկումից զատ՝ մի աներևույթ, բայց ահռելի վնաս հասցվեց մեզ, որը շատ դժվար է ապաքինել. դա մարդու կորստյան ցավի բթացումն է։ Այն պատերազմների և կործանարար աղետների բնական հետևանք է, երբ մարդու մահն աստիճանաբար կորցնում է իր անհավանականությունը, դառնում առօրյա կենսակերպի բաղադրիչ և նախազգուշացում, որ մենք ևս չենք սպրդի այդ ատյանից։
Խաղաղ ժամանակ անգամ անծանոթի կորուստը թվում էր խիստ ցավալի, հեռավոր ինչ-որ բան, բայց այսօր այդ բթացած ցավի մեջ անգամ հարազատի կորուստը կարող է չունենալ այն ազդեցությունը, ինչ ուներ մինչև համավարակը և պատերազմը։
Մի խոսքով՝ մենք ապաքինման տևական ուղի պետք է անցնենք, ինչպես անցել ենք նախորդ առավել մեծ աղետներից և արհավիրհքներից հետո։ Բայց ապաքինմանը զուգահեռ «հրեական հիշողությամբ» չմոռանալ մեր ոխերիմներին ու այս օրվան հասցրածներին։
Չմոռանանք մեր դատը, պահանջատիրությունը, վրեժը։ Այս մի ջահը միշտ վառ պահենք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել