Հայ ժողովրդի հայրենազրկումից և հայազրկումից զատ՝ մի աներևույթ, բայց ահռելի վնաս հասցվեց մեզ, որը շատ դժվար է ապաքինել


11:26 , 15 հունվար, 2021
Հայ ժողովրդի հայրենազրկումից և հայազրկումից զատ՝ մի աներևույթ, բայց ահռելի վնաս հասցվեց մեզ, որը շատ դժվար է ապաքինել. դա մարդու կորստյան ցավի բթացումն է։ Այն պատերազմների և կործանարար աղետների բնական հետևանք է, երբ մարդու մահն աստիճանաբար կորցնում է իր անհավանականությունը, դառնում առօրյա կենսակերպի բաղադրիչ և նախազգուշացում, որ մենք ևս չենք սպրդի այդ ատյանից։
Խաղաղ ժամանակ անգամ անծանոթի կորուստը թվում էր խիստ ցավալի, հեռավոր ինչ-որ բան, բայց այսօր այդ բթացած ցավի մեջ անգամ հարազատի կորուստը կարող է չունենալ այն ազդեցությունը, ինչ ուներ մինչև համավարակը և պատերազմը։
Մի խոսքով՝ մենք ապաքինման տևական ուղի պետք է անցնենք, ինչպես անցել ենք նախորդ առավել մեծ աղետներից և արհավիրհքներից հետո։ Բայց ապաքինմանը զուգահեռ «հրեական հիշողությամբ» չմոռանալ մեր ոխերիմներին ու այս օրվան հասցրածներին։
Չմոռանանք մեր դատը, պահանջատիրությունը, վրեժը։ Այս մի ջահը միշտ վառ պահենք։