Շատ զբոսաշրջիկներ այցելության համար յուրօրինակ վայրեր են փնտրում, սակայն հաճախ նման տեղերում նրանց պարզաապես չեն սպասում:

Վատիկանի գաղտնի արխիվ

Վատիկանի հին ու գատնի փաստաթղթերին դիպչել երազում են շատերը, սակայն սուրբ գրություններին անգամ նայել չի թույլատրվում:

Վատիկանի լեգենդար գաղտնի արխիվը կազմավորվել է հարյուրավոր տարիների ընթացքում՝ մինչև Հռոմի պապի տիրապետության տակ անցնելը: Ներկայումս դրա հասանելիությունը փակ է. անգամ արխիվների գրադարակներին նայել չի թույլատրվում: Դրանով ապահովվում է գրությունների անվտանգությունը:

Լասկոյի քարանձավներ

Լասկոյի քարանձավները դուր կգան անգամ նրանց, ովքեր պատմության հետ որևէ առնչություն չունեն: Երկար ժամանակ այն բաց է եղել այցելությունների համար և այցելուները հնարավորություն են ունեցել տեսնելու քարե դարից մնացած բոլոր հուշերը:

Սակայն ժամանակի ընթացքում որմնանկարները սկսեցին վնասվել, որոշ իրեր անհետացան: Մեղավորները զբոսաշրջիկներն էին, որոնք դա անում էին գիտակցաբար կամ անգիտակցաբար: Որմնանկարների վրա ազդեցություն էր ունենում նաև ածխաթթու գազը: Այդ ամենից հետո օբյեկտը փակեցին, և այսօր այնտեղ այցելել չի կարող ոչ ոք:

Ցին Խուանի գերեզման

Բոլորն էլ առնվազն մեկ անգամ լսած կլինեն այն դժբախտությունների մասին, որոնք պատահում են մարդուն, եթե նա համարձակվում է բացել հնագույն առաջնորդների գերեզմանները: Սակայն Ցին Խուանի գերեզմանի  դեպքում խնդիրն այլ է. ուսումնասիրողղները վախենում են, որ մարդիկ կաղավաղեն այն հազվագյուտ իրերը, որոնք պահպանվում են ներսում:

Մինչդեռ եգիպտական ու չինական շատ գերեզմաններ բաց են այցելությունների համար, Ցին Խուանի գերեզմանը չեն բացել անգամ գիտնականները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել