Պետական դավաճանների հանցավոր խմբակը ներքաղաքական օրակարգ է բերում մի շարք վիճահարույց և սկանդալային հարցեր, որոնք իրենց պրիմիտիվ խելքով պետք է քննադատության արժանանան Հայաստանի քաղաքական համակարգի կողմից, շեղեն մեր հասարակության ուշադրությունը Արցախը հանձնելու և 5000-ից ավել մեր տղերքին անխուսափելի մահվան ճիրաները ուղարկելու իրականությունից։
«Մեկ Հայաստան» կուսակցությունը և անձամբ ես գտնում ենք, որ այսօր Հայաստանում կա միայն մեկ օրակարգ՝ Նիկոլ Փաշինյանի և իր հանցավոր բանդայի անդամների նկատմամբ քրեական հետապնդման հարուցումն ու կալանավորումը։
Որևէ այլ օրակարգ չի ընդունվելու մեր կողմից, և մենք հետևողականորեն պայքարելու ենք դավաճաններին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
Հ.Գ. Կոչ, հորդոր և պահանջ Հայաստանի քաղաքական կուսակցություններին, հասարակական գործիչներին, լրագրողներին և փորձագետներին. մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին, օրակարգում պահեք և քննարկման առարկա դարձնեք բացառապես Նիկոլ Փաշինյանի օր առաջ հեռացումն ու քրեական պատասխանատվության ենթարկվելու համազգային պահանջը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghazinyan/posts/10214336601129082
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել