Հանրային քննարկման դրված նախագծով առաջարկվում է․
✅ ՎԻՎ օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված իրավախախտումների համար նշանակված տուգանքի գումարի առնվազն 50 տոկոսը տուգանք նշանակելու մասին որոշումը ստանալուն հաջորդող օրվանից 14-օրյա ժամկետում կամովին վճարելու դեպքում իրավախախտում կատարած անձանց նկատմամբ նշանակված տուգանքի վճարման պարտավորությունը համարել պատշաճ կատարված,
✅ Օրենքի գործողությունը նշանակված տուգանքի առնվազն 50 տոկոսը 14-օրյա ժամկետում վճարելու դեպքում տարածել նաև մինչ օրենքի ընդունումը կայացված վարչական ակտերի վրա։
Իսկ դուք ի՞նչ կարծիք ունեք այս նախագծի վերաբերյալ։
Հավելենք, որ այս որոշումն ընդունվելու դեպքում կտարածվի ոչ միայն որոշ ՃԵԿ կանոնների խախտման տուգանքների վրա, այլև «դիմակի» տուգանքի որոշումների վրա։
Կից նյութն՝ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել