Հունվարի 11-ի բանակցություններին Նիկոլ Փաշինյանի մասնակցությունն ընդհանրապես անհասկանալի էր, ընդ որում՝ մոսկովյան բժիշկներով, քովիդ թեսթով, օդանավակայան փակելով ու այլ շոուներով։
Այդ բանակցություններից Հայաստանը ոչինչ չստացավ, բացարձակ ոչինչ, միայն ունեցավ մեծ կորուստներ։
Նոյեմբերի 10-ը թուղթը մենք կոչում ենք կապիտուլյացիա, սակայն հսկայական կորուստները արդարացնող թեկուզ անհամարժեք, բայց գոնե մի բան կար՝ պատերազմը դադարեց։ Այդ կապիտուլյացիան պայմանավորված էր պատերազմի ճնշմամբ։ Հիմա թող 100 պոակ մեդիատեռոր անի, միեւնույնն է, չեն կարող խաբել, թե հունվարի 11-ին ինչ-որ բան շահեցինք։
Հունվարի 11-ին մենք միայն կորցրեցինք, ու հասկանալի չէր, թե ինչու էին Նիկոլին տարել Մոսկվա։ Թող Պուտինն ու Ալիեւը պայմանավորվեին, հետո Նիկոլին ֆաքսով տեղեկացնեին։ Կամ նույնիսկ ֆաքսի թուղթ չծախսեին, այլ Սոլովյովին ասեին, որ իր հաղորդման մեջ նշեր այդ մասին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghasi.yenokyan/posts/3835428849851544
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել