Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ մեր բանակը պիտի զինվեր ոչ թե ԱԹՍ-ներով, այլ ՀՕՊ ժամանակակից միջոցներով: Այդ միջոցների մեջ են մտնում գլխավորապես ռադիոճնշման և ռադիոխոցման համակարգերը: Միայն այդ համակարգերի գոյության դեպքում հնարավոր կդառնար արդյունավետ կիրառել ԱԹՍ-ներ խոցող զինատեսակները, որոնք ունեցել ենք: Այդպիսով լիարժեք փակված կլիներ Արցախի օդը, ինչպես ասում էր իշխանությունը, ինչը, փաստորեն, ամբողջությամբ սուտ էր:
Այս ամենից հետո նոր կարելի կլիներ մտածել ԱԹՍ-ների ու կործանիչ ավիացիայի ձեռքբերման մասին: Մենք երբեք հարձակողական ռազմաքաղաքականություն չենք վարել, ուստի առանց լիարժեք պաշտպանական համակարգեր ունենալու հարձակողական զինտեխնիկայի վրա հսկայական գումարներ ծախսելը հանցագործություն է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/1588494811360302
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել