Յուրաքանչյուր պետության դրոշ ոչ միայն համարվում է պետական կարևորագույն խորհրդանիշ, այլև կրում է հստակ գաղափարախոսություն։ Որոշ դրոշներ պարզապես գույների համակցություն չեն, այլ առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում։

Մոզամբիկ

 

Մոզամբիկի դրոշը միակն է աշխարհում, որի վրա պատկերված են և՛ ռազմական, և՛գյուղատնտեսական զենքեր։ Կալաշնիկովի ավտոմատն աֆրիկյան երկրի պետական խորհրդանիշն է, և դրոշի վա այն նկատելիս առաջին հայացքից կարելի է մտածել, թե այն ներկայացնում է պետությունում տիրող իրավիճակը։ Քաղաքացիական պատերազմը Մոզամբիկում երկար տարիներ չի դադարել, և մինչ օրս պետությունում շարունակում են բազմաթիվ տարաձայնություններ լինել։

Սիցիլիա

Սիցիլիայի նախկին դրոշն ուժի մեջ է մտել 1282 թ.՝ Պալերմոյում Սիցիլիական երեկոյից հետո։ Խոհրդանշանի վրա պատկերված են մեկ կենտրոնից դուրս եկող երեք ոտք, Մեդուզայի գլուխ, երեք օձ։ Ոտքերը խորհրդանշում են Սիցիլիա կղզու երեք ծայրամասերը, գույները խորհրդանշում են Պալերմո և Կորլեոնե քաղաքները, որոնք դաշինք էին ստեղծել Անժուական տան դեմ։

Հավայան կղզիներ

Չնայած Հավայան կղզիները երբեք չեն եղել Բրիտանական կայսրության մաս, այս կղզախմբի դրոշը մինչ օրս գաղութային իմաստ ունի։ Այն ստեղծվել է այն ժամանակ, երբ Հավայան կղզիները ղեկավարում էր տեղացի միապետ Կամամեխան։ Վերջինս այնքան հիացած էր «Յունիոն Ջեքի» գեղեցկությամբ, որ որոշեց իր կղզի-պետության դրոշը որևէ կերպ կապել թեմայի հետ։

Մեն կղզի

Այս դրոշը համարվում է աշխահում հնագույններից մեկը։ Այն վերջին անգամ փոփոխության է ենթարկվել XIII դարի երկրորդ կեսին։ Ընդունված է համարվել, որ դրոշը պաշտոնապես ընդունվել է միայն 1971 թ. օգոստոսի 27-ին։

Կամբոջա

Կամբոջայի դրոշն ընդունվել է ճապոնական օկուպացիայի տարիներին՝ 1942-1945 թթ.։ Այն ունի ակնհայտ ռազմական և քաղաքական ենթատեքստ։

Զաիր

Զաիրի դրոշն ունի հեղափոխական-քաղաքական մոտիվներ։ Հետաքրքրական է, որ Զաիրում ազատության համար պայքարը չի դադարել ընդհուպ մինչև 20-րդ դարը։

Անտարկտիկա

Ճիշտ է, Անտարկտիկայում գոյություն չունի պետականություն, սակայն, այնուամենայնիվ, այն ունի պետական խորհրդանիշ՝ դրոշ։ Դրան նայելիս անմիջապես պարզ է դառնում, որ Անտարկտիկան չեզոք տարածք է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել