Նկարում Ապրիլյան պատերազմի հերոսներից է՝ մայոր Սուրեն Մելքումյանը։ Զոհվել է Ջրականի համար մղվող ինքնապաշտպանական մարտերում Ապրիլյան պատերազմի ժամանակ: Սուրենը ունի չորս որդի, Սուրենը զոհվեց, որպեսզի մենք հաղթեինք, պահեինք ու պաշտպանեինք Արցախն ու պահեցինք:
Մյուս լուսանկարում Սուրենի եղբայրն է՝ Մխիթարը, ով զոհվեց այս վերջին պատերազմում: Մելքումյանները Հադրութի շրջանի Տումի գյուղից էին, որն այս պատերազմում օկուպացրեց թշնամին: Բա էլ ցեղասպանությունն ու հայրենազրկումն ինչպե՞ս են լինում:
Տղաները զոհվեցին հանուն իրենց Հայրենիքի, հանուն իրենց գյուղի, բայց այսօր, փաստացի, չկան ո՛չ իրենք, ո՛չ իրենց գյուղը: Ի՞նչ կանեին նորմալ երկրում։ Կվերազինեին ու կվերակազմավորեին բանակը, կաշխատեին ծնողների և զինվորների հետ կբացատրեին, որ Հայրենիքը մեկն է, և դու կանգնած ես Եղնիկների թե Կապանի դիրքերում դրանից վտանգը չի նվազում, երկիրը փոքրանալուց երբեք ապահով չի դառնում, թուրքը չի կշտանալու Արցախով, պատերազմ չի լինի, եթե պետություն չունենանք, կնախանշեին քայլերն ու ամբողջ օրը կգոռային՝ «վրե՛ժ, վրե՛ժ վրե՛ժ»:
Իսկ այս վիժվածքները փորձում են մոռացնել ամեն ինչ՝ խոսելով ապաշրջափակումից, տնտեսական հարաբերություններից ու չգիտեմ էլ ինչից։ Լավ, ա՛յ սրիկաներ, ձեզ, ուտելիքից ու ստամոքսից բացի, այլ բան չի հետաքրքրում, երբևէ չեք լսել Հայրենիք, Պատիվ, Նամուս բառերը, ձեզ չեն ասել դրանց իմաստը, չեն ասել, որ առանց դրանց մարդիկ չեն ապրում, այլ գոյատևում են: Մենք երբեք չենք մոռանալու հանուն Հայրենիքի ոչ մի զոհվածի, երբեք չենք կտրելու հայացքներս Արցախից ու երբեք չենք հաշտվելու այս կորստի հետ: Ամեն օր աշխատելու ենք հանուն Հայրենիքի, Պատվի ու Նամուսի:
Հ.Գ. Հոգիս՝ Աստծուն, պատիվս՝ ինձ, զենքս՝ որդուս:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել