Նիկոլի ու Ալիևի հետ հանդիպման հենց սկզբում Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը միանգամից հինգ կարևոր հանգամանք նշեց, որոնք կարող էին դրան հաջորդած եռակողմ հանդիպման ժամանակ հայկական կողմի համար որոշակի դրական արդյունքների հիմք դառնալ։
Ռուսաստանի նախագահն ասաց, որ հակամարտության կարգավորումը պետք է բխի ադրբեջանցի և հայ ժողովրդի շահերից։ Խնդրում եմ ուշադիր՝ ոչ միայն ադրբեջանցիների շահերից բխի, ինչպես դա հիմա է, այլ նաև հայերի։
Երկրորդ՝ Պուտինը խոսեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ներգրավվածության անհրաժեշտության մասին։ Դա բացահայտ ուղղորդում էր դեպի այդ ֆորմատի շրջանակներում բանակցություններ վարելու անհրաժեշտություն։ Մի բան, որն այնքան անհրաժեշտ է այսօր հայկական կողմին։
Երրորդ՝ Ռուսաստանի նախագահը խոսեց Մինսկի խմբի ձևավորած մոտեցումների պահպանության կարևորությունը։ Եթե հիշում եք, այդ մոտեցումներից ամենակարևորները, թերևս, ուժի կիրառումն ու ուժի կիրառման սպառնալիքի բացառումն էին։ Մինչդեռ  Ադրբեջանը հենց ուժի միջոցով փորձեց լուծել հակամարտությունը։ Այս փաստը ևս կարող էր բանակցություններում լավագույնս օգտագործվեր հայկական կողմից, եթե մեզ այդ սեղանին ներկայացներ ոչ թե դավաճան Նիկոլը, այլ հայրենասեր և պետական շահը գիտակցող այլ ղեկավար։
Չորրորդ՝ Պուտինը խոսեց տևական և ամբողջական ձևաչափով հակամարտության կարգավորման հեռանկարի մասին։ Եվ դա փաստացի հակակշիռ դարձավ Ալիևի՝ այսօր մի քանի անգամ կրկնած այն մտքին, իբրև ղարաբաղյան հակամարտությունն արդեն հաղթահարված է և պատմություն է դարձել։
Եվ վերջապես հինգերորդ՝ Պուտինը մատնանշեց տարածաշրջանում ահաբեկչության վտանգի մասին։
Նորից եմ կրկնում՝ եթե հայկական շահն այսօր ներկայացներ ոչ թե դավաճան Նիկոլը, այլ նորմալ մի ղեկավար, Մոսկվայից կարելի կլիներ երկարաժամկետ հեռանկարի համար դրական որոշ արդյունքներ բերել։ Բայց դա չեղավ։ Ավելին՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում առկա բոլոր խնդիրներից համեմատաբար ամենահեշտը՝ գերիների փոխանակման հարցը, մնաց չլուծված։ Եվ քանի որ այսօրվա հանդիպման ընթացքում Հայաստանը, նորից եմ կրկնում, դավաճան Նիկոլն էր ներկայացնում, ապա կարող եմ հանգիստ ենթադրել, որ այդ խնդիրն օդում կախված մնաց հենց նրա խնդրանքով, որովհետև բոլորս ենք տեսնում, որ դավաճանը հենց ռազմագերիների խնդիրն է լավագույնս շահարկվում Հայաստանում փողոց դուրս եկած ընդդիմադիր ուժերի դեմ պայքարում։
Մնացածը՝ տեսանյութում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել