Ժեխապետ դավաճանը պատերազմից ավելի քան երկու ամիս անց կրկին չկարողացավ գերիներին վերադարձնել հայրենիք, այն պարագայում, որ տարիներ առաջ Արցախում մեր հայրենակիցներին սպանած և իրենց պատիժը կրող ադրբեջանցի դիվերսանտներին նույնիսկ բանտից հանեց ու հանձնեց իր «կիրթ» եղբայր Ալիևին, բայց միևնույնն է էլի չկարողացավ գերիներին վերադարձնել: Այսքանից հետո ինչ վստահության, հետևաբար և տնտեսական համագործակցության մասին կարող է համաձայնագիր կնքել: 5000 զոհեր և հազարավոր անհետ կորածներ, գերիներ և վիրավորներ ունենալով, արտաքին պարտքը մոտ 1,5 մլրդ դոլարով ավելացնելով և վերջապես Արցախի 75%-ը թշնամուն հանձնելով` ինչ անվտանգության և կայունության մասին կարող է խոսք լինել?: Չի կարող:
Քաղաքական իմպոտենտը ընդդիմությունից վախեցած` ոստիկանության և ԱԱԾ հարյուրավոր աշխատակիցների ճանապարհներին շարելով և Երևանը պարալիզացնելով առավոտյան հասավ օդանավակայան, թռավ Մոսկվա, որ ամենավերջին բարոյազրկվածի նման կուչ գա Ալիևի ոտքերի տակ: Թշնամու դեմ կզած Ժեխապետ Նիկոլի «դուխը» բանակցությունների ժամանակ դառնում է դուխի և ցնդում, իսկ ընդդիմության վրա խուլիգանական հարձակումներ, շինծու քրեական գործեր ու անբարո տեղեկատվական գրոհներ կազմակերպելու ժամանակ` ի հայտ է գալիս:
Դավաճան Նիկոլը իրականում ոչինչ է, մի անթրաշ ու անլվա մոլագար, ով այդպես էլ չհասկացավ իշխանություն ունենալու արժեքն ու պատասխանատվությունը, վայելքն ու զրկանքը, դրա համար էլ մսխում է դրա վերջին մնացուկները:
Ռադ ենք անելու:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/babken.harutyunyan.37/posts/4160788193965555?notif_id=1610385298614353¬if_t=notify_me&ref=notif
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել