Analitik.am-ը գրում է.

Մենք համատեղ հայտարարություն ենք ստորագրել տարածաշրջանում իրավիճակի զարգացման վերաբերյալ: Այս մասին Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Նկատի ունեմ կոնկրետ քայլերը, որոնք վերաբերում են տնտեսական կապերի հաստատմանը, ենթակառուցվածքային նախագծերի զարգացմանը: Այդ նպատակով ստեղծվելու է աշխատանքային խումբ, որը ղեկավարելու են Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետեր:

Նրանք մոտ ապագայում ստեղծելու են աշխատանքային-փորձագիտական ենթախմբեր, կներկայցնեն կոնկրետ պլաններ, որոնք վերաբերում են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը և տարածաշրջանի տնտեսությանը: Վստահ եմ, որ այդ պայմանագրերի իրականացումը օգուտ կբերի ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական ժողովրդին: Անկասկած այն կօգնի ընդհանուր առմամբ տարածաշրջանին, այսինքն նաև բխում է Ռուսաստանի Դաշնության շահերից»,-ասել  է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել