«Հրապարակը» գրում է, որ մոտ ժամանակներում ՀՀ դիվանագիտական կորպուսում մեծ փոփոխություններ են սպասվում: Փոփոխություններ չեն լինի միայն ԱՊՀ երկրների դիպկորպուսներում, մինչդեռ եվրոպական երկրներում մեծ փոփոխություններ են սպասվում՝ հիմնականում ռակիրովկաներ:
Թերթի աղբյուրներով փոխվելու է ԱՄՆ-ում 2005 թվից ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ով էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հարազատ եղբայրն է (մի քիչ չհասկացա, թե ո՞նց են հարազատ եղբայրներ, եթե տարբեր ազգանուններ ունեն), որովհետև նա արդեն գերազանցել է բոլոր լիմիտները...
Ինչևիցե, ուսումնասիրելով մեր ԱԳՆ-ի կատարած աշխատանքը, հաշվի առնելով այդ աշխատանքի արդյունաբերությունը, իսկ մյուս կողմից, ի մի բերելով այն գումարները, որոնք ծախսվում են այս գերատեսչության վրա` գալիս ենք մեկ միանշանակ եզրահանգման. ԱԳՆ-ն վեր է ածվել մակաբույծ չինովնիկների կույտի, որը գործնականում ոչ մի օգուտ չի բերում ազգին ու երկրին (օրը մեջ հաղորդագրություններ ենք կարդում, որտեղ սփյուռքի մեր հայրենակիցները բողոքում են մեր դեսպանատներում առկա ոչ բարյացակամ վերաբերմունքի մասին), փոխարենը միլիոնավոր դոլարներ է կլանում բյուջեից, որպեսզի մի խումբ պորտաբույծներ իրենց հավեսին ֆռֆռան աշխարհով մեկ, այս կամ այն անկապ երկրում դեսպաններ դառնան և այլն...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/desicdenicblog/posts/212489225573775
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել