Panorama.am-ը գրում է.

Չինացի գիտնականները պարզել են կորոնավիրուսային վարակի ամենատարածված երկարատև ազդեցությունները:  Ռիա նովոստիի հաղորդմամբ, նրանց աշխատանքի արդյունքները հրապարակված են The Lancet- ում:

Ուսումնասիրությունն անցկացվել է հաստատված COVID-19 ունեցող հիվանդների շրջանում, ովքեր դուրս են գրվել հիվանդանոցից 2020 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում: Վարակվածների միջին տարիքը 57 տարեկան է, ուսումնասիրության 1733 մասնակիցների  52 տոկոսը արական սեռի ներկայացուցիչներ են եղել:

«Վարակման սուր փուլից վեց ամիս անց հիվանդները հիմնականում դժգոհում էին հոգնածությունից կամ մկանների թուլությունից (վերականգնվածների 63% -ը), քնի հետ կապված խնդիրներից (26%), անհանգստությունից կամ դեպրեսիայից (23%)», - ասված է հետազոտության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել