Օդում և ցամաքի վրա այս սարքն ունակ է մինչև 180 կմ/ժ արագություն սահմանելու: PAL-V Liberty-ը, որը ստեղծվել է հոլանդական ընկերության կողմիցհամարվում է «աշխարհում առաջին թռչող ավտոմեքենան»:

Իրականում թռչող ավտոմեքենայի կոնցեպտը վաղուց և բազմաթիվ անգամներ ներկայացվել է հանրությանը: Սակայն Liberty-ն, ի տարբերություն մյուս բոլոր ավտոմեքենաների, Նիդեռլանդներում թույլտվություն է ստացել ընդհանուր օգտագործման ճանապարհներով երթևեկելու: Թռչելու համար դրան անհրաժեշտ է 15 րոպե տևող նախապատրաստում, այնուհետև սարքը բարձրանում է երկինք՝ վերածվելով ավտոմեքենայի:

Երթևեկության և թռիչքի համար պատասխանատու են երկու տարբեր շարժիչներ՝ համապատասխանաբար 100 և 200 ձիաուժ հզորություններով: Ե՛վ օդում, և՛ ցամաքի վրա թռչող ավտոմեքենայի արագությունը հասնում է մինչև 180 կմ/ժ-ի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել