Panorama.am-ը գրում է․

Թյուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովի (ԹԵԽՎ) դիտորդական առաքելությունը կարծում է, որ կիրակի օրը Ղազախստանում կայացած Մեջլիսի (ստորին պալատ) ընտրությունները ցույց տվեցին, որ հանրապետությունում աճում է ժողովրդավարությունը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին երկուշաբթի օրը ճեպազրույցում հայտարարել է առաքելությունը ղեկավարող, ԹԵԽՎ-ի գլխավոր քարտուղար Ալթինբեկ Մամայուսուպովը:

«Երկրում մենք տեսնում ենք ժողովրդավարության աճող մակարդակ, այդ պատճառով էլ կարելի է ասել, որ ընտրությունների արդյունքում հաղթել է Ղազախստանի ժողովուրդը,- հայտարարել է Մամայուսուպովը:

Կիրակի օրը Ղազախստանում տեղի են ունեցել համամասնական ընտրակարգով Մաջլիսի պատգամավորների ընտրություններ: Նրանց մասնակցել են երկրում գրանցված վեց կուսակցություններից հինգը. Ղազախստանի Ժողովրդական կուսակցություն, իշխող «Նուր Օտան» կուսակցությունը, Աուիլ (գյուղ) ժողովրդադեմոկրատական հայրենասիրական կուսակցությունը, Ղազախստանի լուսավոր ուղի ժողովրդավարական կուսակցությունը և Ադալ («Ազնվություն») կուսակցություն: Ղազախստանի ԿԸՀ-ն քվեարկության նախնական արդյունքները մտադիր է հրապարակել ժամը 13:00-ին: Բոլոր ընտրական ընթացակարգերը պետք է ավարտվեն մինչ հունվարի 17-ը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել