Ն. Փաշինյանի` հունվարի 11-ի մոսկովյան այցի օրակարգը հերթական անգամ ընդգծում է հայկական կողմի ողբերգական եւ անտեր կարգավիճակը։
- Հայկական կողմը նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարությամբ սահմանված ժամկետներում հանձնեց ինչպես այդ փաստաթղթով ՆԱԽԱՏԵՍՎԱԾ տարածքները (Աղդամ, Լաչին, Քարվաճառ), այնպես էլ անգամ դրանում ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ տարածքներ (Կապանի և Գորիսի բարձունքները, Կապան-Գորիս ճանապարհի մի մասը, Շուռնուխի մի հատվածը)։
Սակայն չկարողացավ կյանքի կոչել այդ հակահայկական փաստաթղթի միակ հայամետ կետը, այն է՝ տարածքները հանձնելու հետ միաժամանակ օպերատիվ կազմակերպել գերիների վերադարձը և անհետ կորածների ճակատագրերը պարզելուն ուղղված գործողությունները։
- Անընդունելի է նաև, որ վերջին օրերին տնտեսական ապաշրջափակման շուրջ բանակցություններ սկսելու նախապայման է դիտվում ԳԵՐԻՆԵՐ ՀԱՐՑՈՎ ԷԱԿԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ, այլ ոչ թե ԲՈԼՈՐ ԳԵՐԻՆԵՐԻ ԱՆԽՏԻՐ և ԱՆՀԱՊԱՂ ՎԵՐԱԴԱՐՁԸ։
Արդյո՞ք պատերազմի ավարտից երկու ամիս անց թշնամու կողմից դեռեւս պահվող հարյուրավոր գերիներից, օրինակ, շուրջ 50-ի վերադարձը կարող է համարվել էական առաջընթաց։ Այն դեպքում, երբ մեր եղբայրներն ու քույրերը վաղուց պետք է վերադարձած լինեին հայրենիք՝ ըստ վերոնշյալ հայտարարության։
- Միաժամանակ, իրենց հարող արբանյակներով շրջանառում են թուրքերի հետ համագործակցության հետևանքով սպասվող տնտեսական օգուտների մասին հորինվածքները։
Արդյո՞ք որևէ գործարար կհամաձայնվի օգտվել Ադրբեջանի տարածքով`
- դեպի Ռուսաստան,
- կամ Երևանից Նախիջևանի միջոցով դեպի Սյունիք,
- կամ դեպի Իրան բացվող ճանապարհային կոմունիկացիաներից այն դեպքում, երբ անգամ Վրաստանի ադրբեջանցիներով բնակեցված Մառնեուլիում արդեն հարձակվում են հայ վարորդների վրա, ինչի հետևանքով խորհուրդ է տրվում Բագրատաշենի փոխարեն օգտվել Բավրայի մաքսակետից։
Փոխարենը Մեղրու տարածքով Ադրբեջանին և Թուրքիային ճանապարհի տրամադրումը հանդիսանում է պանթուրքիզմի դարավոր երազանքներից մեկը, որն իրագործան շեմին է։
Հիրավի ճիշտ է Սուրբ աթոռում մեր նախկին դեսպան Mikayel Minasyan-ի այն միտքը, որ հունվարի 11-ի հանդիպումը բխում է Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքայի, Նիկոլի, բայց ոչ որեւէ կերպ Հայաստանի և հայերիս շահերից։
Картина Сергей Бочаров. ‘’Явление народа. Русские патриоты, изгоняющие воров и негодяев’’.
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gohar.meloyan/posts/3547261928642225
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել