Ամենավտանգավոր բանը, որ վաղը կարող է անել դավաճան նիկոլը Մոսկվայում Ալիեւի հետ հանդիպմանը, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչող փաստաթղթի ստորագրումն է լինելու։
Այդ փաստաթուղթը պարունակում է Բաքվի ինքնիշխանության ճանաչումն ամբողջ տարածքի վրա։ Դա կնշանակի, որ Հայաստանը հրաժարվում է դիտարկել Արցախի կարգավիճակի ցանկացած տարբերակ Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» սկզբունքից դուրս: Դա նշանակում է նաև, որ ապագայում բանակցային սեղանին կդրվի Արցախի՝ որպես մշակութային ինքնավարություն կարգավիճակի քննարկման միակ հնարավոր տարբերակը: Նույն դեպքում մենք կարող ենք վստահորեն եզրակացնել, որ գործը չի հասնի նույնիսկ իրական ինքնավարության, քանի որ հայ բնակչությունը պարզապես դուրս կգա իր հայրենի հողերից և ընդմիշտ կլքի Արցախը:
Դա կլինի մեր պետության, մեր պետականության անխուսափելի փլուզումը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել