Մի բան ասեմ. գիտեք, առաջներում, երբ նստում էի մեր հերոսների, մեծահասակների, ազատագրական պատերազմի մասնակիցների հետ սեղանի շուրջ, անվերջ կարող էի լսել իրենց պատմությունները, անվերջ... Լսելու ընթացքում հիացմունք էի ապրում, հպարտանում էի մեր ազգով, երեխայի պես ուրախանում էի։
Իսկ այսօր, այսօր ամեն բան փոխված է։ Սկսում եմ լսել, բայց կեսից կոկորդս չորանում է, աչքերս լցվում են։ Ուզում եմ գոռամ, տամ, մի բան ջարդեմ, բայց և հասկանում եմ, որ դա, ցավոք, որևէ բան չի փոխի։
Անմարդկային ցավ է պատմել կամ լսել հաղթանակի մասին, որը մեզանից գողացան։
Ընկերներ, մենք դեռ տաք ենք, շատ տաք...
Շուտով սառելու ենք և էլ ավելի խորը ընկալենք եղածի ցնդաբանությունը։
Ընկալենք և չհավատանք...
նիկոլ, դու մեզանից գողացար հաղթանակը, հայրենիքը, պատիվը և մեր ինքնությունը։
Բայց, դու մեր մեջ արթնացրիր կրկին պայքարելու կրակը, կրկին հաղթելու կրակը և ի վերջո ապրելու անսպառ ցանկությունը։
Ամեն ինչ լավ է լինելու... Մենք կրկին միասին հաղթանակ ենք տոնելու...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել