Panorama.am-ը գրում է․

ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, որն ամենաբարձրաստիճան տիգրացին է, օրերս խոսել է «անձնական ցավի» մասին․ իր հայրենիք Եթովպիայում մոլեգնող, սրվող հակամարտության մասին: Այս մասին գրում է Al Jazeera-ն։

«Բացի COVID-ից, 2020 թվականը շատ դժվար էր ինձ համար, քանի որ իմ երկիրը փորձանքի մեջ է», -  ասել Գեբրեյեսուսը։

Նա նշել է, որ շատ հարազատներ ունի անհանգիստ տարածաշրջանում, «այդ թվում՝ իմ կրտսեր եղբայրը, և ես չգիտեմ, թե որտեղ են նրանք»:

«Ասես COVID-ը բավարար չէ, ես այդ անձնական ցավն էլ ունեմ։ Ես անհանգստանում եմ ամբողջ երկրի համար։ Ես չեմ կարող անհանգստանալ միայն իմ կրտսեր եղբոր կամ իմ հարազատների համար, քանի որ իրավիճակը վատթարանում է», - ասել է ԱՀԿ ղեկավարը:

Անցյալ տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդը նոյեմբերի 4-ին զորքեր մտցրեց Տիգրայի հյուսիսային շրջան՝ ասելով, որ գործողությունը պատասխան է տարածաշրջանային կառավարող կուսակցության՝ Տիգրայի ժողովրդական ազատագրական ճակատի կողմից դաշնային բանակի ճամբարների վրա ենթադրյալ հարձակումներին ( TPLF):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել