Tert.am-ը գրում է․

Անցած գիշեր Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածներ են հասցրել Սիրիային՝ շարունակելով թիրախավորել Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքը, հայտնում է almasdarnews.com լրատվական կայքը:

Դամասկոսի տեղական աղբյուրի համաձայն, Իսրայելի ռազմաօդային ուժերը Գոլանի բարձունքներից հարվածներ են հասցրել Սիրիայի հարավային մի շարք շրջաններին, ինչից հետո Սիրիական արաբական բանակի հակաօդային պաշտպանությունն ակտիվացել է:

Աղբյուրը մանրամասնում է, որ իսրայելական հարվածները սկսվել են ժամը 11-ի սահմաններում (տեղական ժամանակով) ՝ թիրախավորելով Սիրիայի արաբական բանակի ադ-Դուր գյուղում տեղակայաված ռազմաբազան, որը գտնվում է ալ-Սուեյդա քաղաքի մերձակայքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել