Սյունիքով Թուրքական աշխարհը միավորելու պատմական, աննախադեպ հանցագործությունը գործելու համար ալիբի` հանցարդարացում ստեղծելու համար, արդեն նախօրոք պայմանավորված և սցենարավորված պլանն իրագործելով` հրապարակայնորեն երկու դաշնակից` փաշինյանն ու Ալիևը «ձեռնտու» գործարք են կնքելու: Մնացյալ` անվերադարձնելի «հանցագործներ» որակված գերիներին` այդ Հայաստանակործան միջանցքի դիմաց փոխանակելու պայմանավորվածություն է հավանաբար ձեռք բերվելու:
Հենց այդ պատճառով է, որ օրեր առաջ մեր հարյուրավոր մնացած գերիներին Ալիևը հայտարարեց ոչ թե ռազմագերիներ, այլ` անվերադարձվելի հանցագործներ: Եվ դա արեց, որպեսզի փաշինյանին հնարավորություն տա այդ հանգամանքը շահագործելու և միջանցքի տրամադրումը թշնամուն ու դրանով Հայաստանին մահվան դատապարտելը` Հայաստանի ներսում որպես անչափ զգայուն այդ հարցի` գերիների կյանքի «մեծ ջանքերով» փրկում ներկայացնի: Չէ՞ որ Ալիևը լավ գիտե, որ հանուն մարդկային կյանքերի` հայերը հայրենիքի մնացած մասն էլ անխոս կնվիրեն` առանց հասկանալու, որ դրանով մնացած ժողովրդին են անխուսափելի մահվան դատապարտում:
«Գերիներ` միջանցքի և Մեծ Թուրանի դիմաց» ծրագրի գոյության մասին են վկայում նաև փաշինյանի խոսնակի` մանե գևորգյանի խոսքերն այն մասին, որ առանց գերիների վերադարձի` հնարավոր չի լինի խոսել միջանցքի մասին:
Ամենայն հավանականությամբ`միմյանց միջև կոորդինացված խաղ է, որ գերիների տառապանքի ու կյանքերի հաշվին` փաշինյանի մասնակցությամբ կառուցվել է` Մեծ Թուրանի ծրագիրն իրականություն դարձնելու համար:
Եվ Ալիևին անհրաժեշտ է նաև դրանով փաշինյանի դեմքն ու պաշտոնը փրկել, որովհետև պատմության մեջ չի եղել և այլևս չի կարող լինել փաշինյանի պես թուրքերի համար ձեռնտու մեկ այլ Հայաստանի կառավարիչ:
Եվ որքան երկար նա մնա պաշտոնին` այնքան արագ Ադրբեջանի, Թուրքիայի և թյուրքերի մեծ երազանքներն ու Հայաստանի սեպի վերացման ծրագրերն իրականություն կդառնան:
Ուրե´մն շարունակենք լուռ հետևել թե ինչպես է դավաճանը հանգիստ և անվրդով դավաճանությունը հաջորդ աստիճանին բարձրացնում:
Կեցցե´նք մենք: Աշխարհի ամենաանարժանապատիվ և ամենաինքնասպան հասարակությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել