Hraparak.am-ը գրում է․

ԱՄՆ ժամանակով երեկ կեսօրին Հանրապետական Դոնալդ Թրամփի կողմնակիցները (որոշ տվյալներով նրանց թվում եղել են նաեւ Դեմոկրատական սադրիչներ) ներխուժեցին մայրաքաղաք Վաշինգտոնում Կոնգրեսի նիստերի գումարման շենք՝ Կապիտոլիում։

Շենքում կրակոց հնչեց, որի ժամանակ սպանվեց մի կին։ Կնոջ ինքնությունը պարզվել է, նա Սան Դիեգոյի ռազմաօդային ուժերի վետերան Էշլի Բեբիթն է։ Նա կրծքի հատվածում հրազենային վիրավորում ստացավ, երբ շենքի ներսում խառնաշփոթ սկսվեց։ 

Բեբիթի ամուսինը Սան Դիեգոյի KUSI լրատվամիջոցի հետ զրույցում հաստատել է նրա ինքնությունը: Ամուսինն ասել է, որ ռազմաօդային ուժերի 14-ամյա վետերանը չորս շրջագայություն է անցկացրել ռազմաօդային ուժերի հետ՝ որպես «անվտանգության բարձր մակարդակի պաշտոնյա»: Ամուսնու խոսքերով՝ կինը Թրամփի բուռն աջակիցներից էր և «մեծ հայրենասեր բոլոր նրանց համար, ովքեր նրան ճանաչում էին»։

Դեռևս հայտնի չէ, թե ով է գնդակահարել վետերանին։ Կոլումբիա շրջանի ոստիկանության մայրաքաղաքային վարչությունը հետաքննություն է վարում նրա մահվան կապակցությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել