Սորոսականների՝ դպրոցական ծրագրերում ներթափանցելու արդյունքում մենք այսօր ունենք դպրոցահասակ երեխաներ, որ կարծում են, թե հայերը թուրքերի տիրապետության տակ լավ են ապրել, իսկ ռուսներն եկել են ու խանգարել մեր «բարիդրացիական» հարաբերություններին:

Ինչո՞ւ են այդ երեխաներն այդպես կարծում, որովհետև սորոսականների սեմինարներին մասնակցած, նրանց կողմից կրթաթոշակ ստացած, թրքասիրության քարոզի ազդեցության տակ եղած ուսուցիչներն են այդպես ներկայացրել:

Մեր կարևոր առաքելություններից մեկը պետք է լինի պատմությունն աղավաղող, քայքայիչ սորոսական ցանցն իր ողջ գաղափարախոսությամբ արմատախիլ անել կրթական համակարգից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել