168.am-ը գրում է․

«Հենրիկը մեր միակն էր, մեր թև ու թիկունքն էր, մեր ընկերն էր, մեր ամեն ինչն էր…»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախում նահատակված 18-ամյա Հենրիկ Հակոբյանի հայրը՝ Համիկ Հակոբյանը: Վերջինս 37 տարեկան էր, երբ որդին ծնվեց:

«Հենրիկս շատ լուրջ էր, կազմակերպված, դեռ փոքրուց էր այդպիսին, միևնույն ժամանակ հումորն էլ էր տեղը…  Ինչքան լավ բան կա, կարելի է տղուս մասին ասել: Բոլորին հասնում էր, չէր թողնի, որ կողքի ընկերոջը մեկը նեղացներ, չէր թողնի, որ կողքի աղջիկներին մեկը նեղացներ: Փոքրից մեծ սիրում էին Հենրիկիս, անտեղի ոչ մեկին չէր նեղացնում, դասարանի աղջիկները բոլոր հարցերով Հենրիկիս էին դիմում»,- պատմեց զինվորի հայրը:

Հենրիկը մանկուց ջրագնդակ էր պարապում, հասցրել էր հաջողություններ գրանցել, անգամ մարզչական աշխատանքներ էր կատարում:

«Ես ջրագնդակի մարզիչն եմ Հայաստանի հավաքականի, Հենրիկն էլ 10 տարեկանից պարապում էր ինձ մոտ, դարձել էր հավաքականի մարզիկ, հավաքականի ավագն էր նույնիսկ, ինձ էլ էր շատ օգնում, մարզչական աշխատանքներ էր կատարում»,- պատմեց Հենրիկի հայրը:

2020 թվականի հունիսի 17-ին լրացավ Հենրիկի 18-ամյակը, և 2 ամիս անց նա զորակոչվեց: Հայրը հիշում է, թե որդին ինչ  տրամադրությամբ մեկնեց ծառայության, դրվագներ հիշեց այդ օրվանից.

«Տրամադրությունը հոյակապ էր, նախ բարեկամներին հավաքեց իրար գլուխ, ասաց՝ շուտվանից չենք հավաքվել, ուզում եմ գնանք քաղաքից դուրս, ինչքան մոտ հարազատ, բարեկամ կար, բոլորին հավաքեցինք իրար գլուխ, գնացինք քաղաքից դուրս, լավ ժամանակ անցկացրեցինք, բայց դա բանակի քեֆ չէր, ուղղակի ասաց՝ շուտվանից նման բան չենք արել: Բանակի քեֆ չարեց, պարզապես ընկերներն ու հարազատները եկան իրեն ճանապարհելու: Առաջինը ես սկսեցի մազերը խուզել, հետո ընկերներն ամեն մի պալոսկան սկսեցին խուզել, այդ կադրերն էլ կան վիդեոյով… Ուրախ էր, ասում էր՝ ոնց բոլորը, այնպես էլ՝ ես, կգնամ, կծառայեմ, հետ կգամ…»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել