Tert.am-ը գրում է․

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը նախօրեին ողջունել է Հունաստանի հետ 1,68 մլրդ դոլար արժողությամբ պաշտպանական համաձայնագիրը՝ այն որակելով երկու երկրների միջև «գերազանց և զարգացող հարաբերությունների» արտացոլում, հաղորդում է հունական Ekathimerini թերթը։

Գանցի խոսքով՝ «սա երկարաժամկետ գործընկերություն է, որը կծառայի ինչպես Իսրայելի, այնպես էլ Հունաստանի շահերին, հարյուրավոր աշխատատեղեր կստեղծի երկու երկրներում և կնպաստի միջերկրածովյան կայունությանը»։

«Հեռախոսազրույցի ընթացքում ես շնորհակալություն հայտնեցի իմ ընկերոջը` Հունաստանի ՊՆ նախարար Նիկոլաոս Պանայոտոպուլոսին, և իմ երախտագիտությունն արտահայտեցի այս նախագծի առաջխաղացման գործում նրա անձնական մասնակցության համար: Ես նաև բարձր եմ գնահատել մեր երկրների միջև պաշտպանական հարաբերությունների վերջին ամրապնդումը և նշել, որ ակնկալում եմ դրանց հետագա խորացում»,- ասել է Գանցը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել