Не спрашивай по ком звонит колокол, он звонит по тебе...
Շուռնուխն էլ են տալիս, հասարակությունը մեռած վիճակում ա։
Չգաք` լոլո կարդաք, թե գյուղի կեսը GPS-ով իրանցն ա։
Էսքանից հետո, երբ գյուղի մի մասում թուրք ա լռվելու, բարձունքներին թուրք ա լռվելու, ճամփին թուրք ա լռվելու, ի՞նչ ապահովության մասին խոսք կարա լինի։
Հիմա փողոցում հարյուրհազարավոր հայեր պետք ա լինեին, բայց ոչ մեկ չկա։
ԱԱԾ-ն ու ԳՇ-ն պետք է երկրի անվտանգությունը պահեին, բայց ոչ մեկ չկա։
Ոչ մեկ։
Այ սենց մինչև 1915թ. բթացրին ու հետո առանց դիմադրության մորթեցին։
Գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք։
Սումգայիթում հայերին էին կոտորում, Բաքվում հայերը հով լռված էին, ասում էին՝ դա մեզ չի կպնելու։ Կպավ։
Մենք քիչ ենք, բայց սա էլ ա մեզ շատ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1095058570934354&id=100012906641219
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել