Shamshyan.com-ը գրում է․

Դեկտեմբերի 30-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում, Զվարթնոց թաղամասի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Արմավիրի մարզի Պտղունք գյուղի բնակիչ 33-ամյա Հակոբ Կարապետյանի վարած Mercedes Benz S 550 մակնիշի CC 001 OO և Վաղարշապատ քաղաքի բնակիչ Ստեփան Ղազարյանի վարած NIssan մակնիշի M 568 OE 178 RUS համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Բախման հետևանքով էլ ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և տապալել ճանապարհին տեղադրված լուսավորման համար նախատեսված 3 էլեկտրասյուներ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել