1in.am-ը գրում է.
Ֆրանսիայում վաճառքի է հանվել Chateau d’Hérouville ամրոցը, որը մինչև 1980-ական թթ. կեսերը օգտագործվել է որպես ստուդիա բրիտանական և ամերիկյան փոփ-երաժշտության լեգենդների ձայնագրության համար: Այդ ժամանակվանից բավականին տարիներ են անցել:
The Daily Mail-ի տվյալներով՝ ամրոցում ապրում է կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենի ուրվականը: Ինչպես է նա դիմացել ամենատարբեր ռոքերների ներկայությանը՝ հայտնի չէ:
Sham 69-ի անդամների փանկ-ռոքերների կիթառի հնչյունները հազիվ թե նրան հոգեհարազատ լինեին, սակայն, հնարավոր է, ինչ-որ մոտ ձայներ նա կարողացել է լսել Էլթոն Ջոնի դաշնամուրային ստեղծագործություններում, ով 1972թ.-ին ձայնագրում էր իր առաջին ալբոմը:
1973թ.-ին ձայնագրման համար ամրոց էր ժամանել Դևիդ Բոուին: Նա անմիջապես զգացել է «գերբնական էներգիան», որը նրան ոգեշնչել է: