Armenpress.am-ը գրում է.
ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկելու է վերջինիս հրաժարականի պայմանները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ծառուկյանն ասաց խորհրդարանում՝ Փաշինյանի հետ հանդիպումից առաջ:
«Հրաժարականի պայմաններն ենք գնում քննարկելու, մեր օրակարգը չի փոխվել»,- լրագրողների հարցին ի պատասխան ասաց Գագիկ Ծառուկյանը:
Ավելի վաղ «Իմ քայլը»-ի ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնել էր՝ տեղեկություն ունի, որ հնարավոր է հանդիպում կայանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ 3 խմբակցությունների ղեկավարների միջև:
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/1039318.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



