Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը կարծում է, որ կորոնավիրուսի համաճարակը վերջինը չի լինի, կլինեն նաև այլ հիվանդություններ: Նրա խոսքերը մեջբերում է Business Insider-ը:
«Պատմությունը մեզ հուշում է, որ ներկայիս համաճարակը վերջինը չի լինի, և որ համաճարակներն իրականություն են»,- ասել է Հեբրեյսուսը:
Նա շեշտեց ներդրումների անհրաժեշտությունը, որոնք կօգնեն կանխել արտակարգ իրավիճակները և զարգացնել առաջնային առողջապահական համակարգերը: Նա ասաց, որ մարդկությունը պատրաստ չէր COVID-19 համաճարակին, և դրանից դասեր է պետք քաղել:
Համաճարակի սկզբից մինչ օրս աշխարհում ավելի քան 79,6 միլիոն մարդ ախտորոշվել է կորոնավիրուսով, հայտնում է ԱՀԿ-ն: Ավելի քան 1,7 միլիոն մարդ մահացել է վարակից: Վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է 2019-ի նոյեմբերին Չինաստանի Ուհան քաղաքում: Ենթադրվում է, որ այն մարդուն փոխանցվել է չղջիկից կամ պանգոլինից, որոնք վաճառվում են Չինական մթերային շուկաներում:



