Արցախի Հանրապետության կառավարության կողմից ՀՀ-ում ժամանակավոր բնակություն հաստատած 1-5-րդ դասարան հաճախող աշակերտներին (4440 աշակերտի հաշվով) կտրամադրվեն ամանորյա նվերներ, տեղեկանում ենք ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի հայտարարությունից։

«ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի կողմից նվերները տրամադրվել են մարզպետարաններին և Երևան քաղաքի կրթության համապատասխան ստորաբաժանումներին։

Նվերների բաշխումը կատարվելու է մարզպետարանների և թաղապետարանների կրթության համապատասխան ստորաբաժանումների կողմից՝ ըստ համայնքների և դպրոցների»,- նշված է ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել