Մեզ անհրաժեշտ է 250 գ շերտավոր խմոր կամ 1 հատ արդեն գրտնակած շերտավոր խմորի ուղղանկյուն:
Միջուկ
Կես գլուխ սոխը, 1 հատ փոքր գազարը, 2 պճեղ սխտորը, նեխուրի կես ցողունը, 1 հատ փոքր կարտոֆիլը կտրատել և տապակել զեյթունի ձեթի մեջ մոտ 8 րոպե, ավելացնել կանաչ ոլոռ ( ես սառեցրածն եմ օգտագործում), տապակել ևս 2 րոպե, աղ, պղպեղ անել: Թողնել, որ սառչի: 250 գ տավարի աղացած հում միսը լցնել սառած բանջարեղենների վրա, լավ խառնել, ավելացնել թարմ համեմ, կանաչ սոխ, մշկընկույզ: 1 հատ ձուն հարել և կեսը լցնել միջուկի վրա: Խառնել: Խմորը գրտնակել, մի ծայրին մոտ տեղավորել միջուկը՝ մեծ կոտլետի տեսք տալով, խմորի եզրերին հարած ձու քսել և խմորով փաթաթել միջուկը՝ խմորի կողքերը դեպի ներս ծալելով: Սուր դանակով մի քանի տեղ կտրվածքներ անել, որ գոլորշին դուրս գա թխվելու ընթացքում: Թխել նախապես 200-220 (400-425 F) աստիճան միացրած ջեռոցում 35-40 րոպե: Մատուցել և վայելել սիրով: Բարի ախորժակ :)