Armeniasputnik.am-ը գրում է.

Հայաստանի և Կիպրոսի արտգործնախարարներն ընդգծել են փոխադարձ պատրաստակամությունը` գործնական քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգն առավել ընդլայնելու և հարստացնելու ուղղությամբ։

Դեկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ԼՂ թեմայով հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Անդրադառնալով Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիային՝ Այվազյանը բարձր գնահատեց բարեկամ Կիպրոսի սկզբունքային դիրքորոշումը և աջակցությունը Արցախի ժողովրդին: Այս համատեքստում Այվազյանը նաև իր երախտագիտությունն է հայտնել Կիպրոսի կառավարությանը՝ ադրբեջանական ագրեսիայից տուժած արցախահայությանը տրամադրվող մարդասիրական օժանդակության համար» ,–նշված է հաղորդագրության մեջ։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել