Armeniasputnik.am-ը գրում է.
Ազնիվ Բաղդասարյանը Բաքվում գերության մեջ էր ավելի քան 2 ամիս։ Այժմ նա փորձում է ադապտացվել նորմալ կյանքին, շփվում է հարևանների հետ։
Բաքվում գերության մեջ հայտնված Ազնիվ Բաղդասարյանը, որը հայտնի է աղմուկ հանած տեսանյութից, վերադարձել է հայրենիք։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Բաղդասարյանը տեղեկացրեց, որ երեք այլ գերիների հետ Հայաստանին է հանձնվել դեկտեմբերին։
«Արդեն մի քանի օր է՝ տանն եմ»,-ասաց նա։
Բաղդասարյանը փորձում է հարմարվել հանգիստ կյանքին, շփվում է հարևանների հետ։ Ադապտացվելուն օգնում է նաև նրա Պուշոկ կատուն։
Բաղդասարյանի՝ Բաքվում գտնվելու մասին հայտնի էր դարձել հոկտեմբերին՝ մամուլի ասուլիսից հետո, որին նա մասնակցել էր։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



