ArmDaily.am-ը գրում է.

Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների կողմից վարչապետին ու իշխանություններին դավաճան անվանելուն՝ ասաց, որ դավաճանները նրանք են, որոնք 20-30 տարի երկիրը թալանել են, մեծ երկաթբետոնից պարիսպներով տներ են սարքել ու այդ ընթացքում հողից ու փայտից դիրքեր:

ArmDaily.am-ը ներկայացնում է Հայկ Սարգսյանի՝ Հրաչյա Քոչար փողոցում գտնվող առանձնատունը։ 

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանի եղբայրը՝ Նաիրի Սարգսյանն, աշխատում է ՀՀ կառավարությունում որպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական։ Նրա հայրը՝ Զարեհ Սարգսյանը, 1990-ական թվականներին ղեկավարել է ՀՀ պետական մի շարք բարձր պաշտոններ, մասնավորապես, 1996 թվականից՝ ՀՀ սոցիալական ապահովության նախարարությանն առընթեր կենսաթոշակային վարչության պետ, 1997 թվականից՝ կենսաթոշակային հիմնադրամ ղեկավար, 2000 թվականից՝ ՀՀ պետական գնումների գործակալության տնօրեն: Վերջինը աշխատանքից հեռացվելուց հետո մեղադրվել է չարաշահումների, պետական միջոցների յուրացման մեջ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել