Tert.am-ը գրում է․
Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը շնորհակալ է ՌԴ ԱԳՆ-ին՝ Ռուսաստանում մշակված «Սպուտնիկ V» կորոնավիրուսային պատվաստանյութով պատվաստվելու առաջարկի համար, սակայն չի ընդունի այն։ Այս մասին Twitter-ում գրել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատան մամուլի խոսնակ Ռեբեկա Ռոսը։
«Դեսպան Սալիվանը Ռուսաստանի ԱԳՆ-ին շնորհակալություն է հայտնում պատվաստվելու առաջարկի համար, սակայն չէր ցանկանա օգտագործել «Սպուտնիկ V»-ի՝ Ռուսաստանի քաղաքացու համար նախատեսված դեղաչափը։ Մենք ուրախ ենք, որ ամերիկյան երկու պատվաստանյութերն այժմ հաստատվել են և օգնում են մարդկանց պայքարել COVID-19-ի դեմ ԵՄ-ում, Մեծ Բրիտանիայում, Լատինական Ամերիկայում և ԱՄՆ-ում»,- գրել է Ռոսը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2020/12/28/Russia/3483701
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել