Panorama.am-ը գրում է․

Ազատամարտիկ, ռազմական բժիշկ Տարոն Տոնոյանի՝ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականի պահանջով նախաձեռնած ստորագրահավաքին արդեն միացել են ավելի քան հինգ հարյուր բուժաշխատողներ Երևանից ու մարզերից։

Panorama.am-ի հետ զրույցում Տարոն Տոնոյանը նշում է, իրականում նրանց թիվն ավելի մեծ է, իրազեկման խնդիր կա։ Նրա վստահեցմամբ, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողների թիվը հազարապատիկով ավելի մեծ է, քան փողոց դուրս եկող մարդկանց թիվն է։

«Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը, նրա նկատմամբ դժգոհությունն ու բողոքն իրականում աճում են։ Պատերազմի ավարտից հետո ամեն օր մեր հետնահանջները բոլոր ասպարազներում ապացուցում են, որ վարչապետն ի վիճակի չէ երկիրը կառավարելու։ Իր հրամանները կատարողներ չկան արդեն, կառավարությունը, Ազգային ժողովն անգործության են մատնված, իրենք նույնիսկ չէին կարողանում արդյունավետ աշխատել մինչև պատերազմը, քանի որ ԱԺ-ում հավաքվածները պատահական մարդիկ են, որոնք իշխանության եկան էմոցիոնալ ու Սերժին մերժելու ալիքի վրա։ Ազգաբնակչությունը չի ճանաչում նրանց գերակշիռ մասին, քանի որ իրենց կյանքում որևէ բանով աչքի չեն ընկել»,-ասում է հայտնի բժիշկը։

Նա պնդում է՝ Փաշինյանի ժամ առաջ հրաժարականը երկիրը տեղատվությունից,  ցնցումներից, տուրբուլենդականությունից դուրս բերելու լավագույն ճանապարհն է, քանի որ մենք կանգնած ենք պետականության կորստի առաջ։

«Վարչապետն ու իր թիմը պետք է ըմբռնումով մետանան այդ պահանջին ու գնան այդ զիջումներին։ Մենք արդեն տեսնում ենք, որ նա մեր անվտանգության երաշխավորը չէ, կառավարության նիստում հայտարարումէ , որ կարող են ցովտ իրավիճակներ լինեն, ես ուզում եմ բացատրի, դա ի՞նչ է նշանակում։ Այսինք, Մեղրին, Կապանն ու Գորիսը պետք է կտրվե՞ն մեզանից հաղորդակցության առումով։ Մարդը իր ընտանիքի, երեխաների հետ ինչպո՞ս կարող է անցնել այդ ճանապարհով, եթե ԱԱԾ-ն հեռախոսահամար է հրապարակում, որին պետք է զանգել գերի ընկնելիս»,-ասում է  Տոնոյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել