Կորոնավիրուսի նոր մուտացիան հայտնաբերել է եվրոպական ութ երկրներում, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն:

«Կենսական նշանակություն ունի գործող պաշտպանական միջոցների ուժեղացումը»,- Twitter-ում գրել է նա։

ԱՀԿ-ի ներկայացուցիչը հավելել է, որ նոր մուտացիան, հավանաբար, տարածվում է երիտասարդ տարիքային խմբերի շրջանում: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է զգոնություն դրսևորել, քանի դեռ շարունակվում է COVID-ի նոր տարբերակի ուսումնասիրությունը:

Օրերս հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր տեսակ է հայտնաբերվել։ Ինչպես նշել է ԱՀԿ-ն, այն  շատ արագ է տարածվում, սակայն չի համարվում ավելի վտանգավոր։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել