Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինը քննարկել են փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները, հաղորդում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:
 
«Կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրներում մարդու իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ, քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարթակներում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։

«Այցի գլխավոր նպատակն է ադրբեջանական կողմում գտնվող մեր գերիների վերադարձին նպաստելը։ Հաշվի առնելով թեմայի առանձնահատկությունը՝ այցի ու հանդիպումների մանրամասները չեն հրապարակվելու»,- ասված էր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաղորդագրության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել