Ուգանդայում Ալբերտ լճում նավակը շրջվելու հետևանքով 30 մարդ է մահացել, 12-ին հաջողվել է փրկվել, ուրբաթ հայտնում է SABC ռադիոկայանը:

«Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 22-ի ուշ երեկոյան, երբ ձկնորսները պատրաստվում էին իրենց որսով ափ դուրս գալ: Նավակում 47 մարդ է եղել, որոնք շուկայում վաճառքի էին հանում ձուկ: Ափին մոտենալիս նավակը շրջվել է», - հայտնել է Ռունգա բնակավայրի նավահանգստի ծառայության աշխատակից Աշրաֆ Օրոմոն:

Ըստ նրա՝ հինգ մարդ անհետ կորած է համարվում:

Ալբերտ լիճը մեծությամբ յոթերորդն է Աֆրիկայում: Դրա երկարությունը 160 կմ է, լայնությունը՝ 30 կմ: Առավելագույն խորությունը 51 մ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել