Հարգելի ոստիկաններ, այս գրառումը հատուկ ձեզ համար է:
Հոկտեմբերի 3-ին Շուշիի մշակույթի տունը ռմբակոծվեց իսրայելական Lora հրթիռով:
Մշակույթի տանն այդ պահին գտնվում էին հարյուրավոր ձեր ծառայակից ընկերներ Տավուշի, Լոռու և Շիրակի ռեգիոնալ վարչությունից: Այդ ոստիկանները հիմնականում «թաղայիններ» էին ու անչափահասների տեսուչներ: Նրանք զորքերից չէին, բայց նրանց ավտոբուսներով խաբելով, կամավորական աշխատանքների անվան տակ քշել էին Շուշի, որտեղից էլ առանց որևէ նախապատրաստության պատրաստվում էին ուղարկել առաջնագիծ:
Հրթիռի հարվածից տեղում զոհվեցին 21 ոստիկաններ, ևս մեկը՝ Թովմասյան Հակոբը, հետո մահացավ հիվանդանոցում, հարյուրավոր ոստիկաններ վիրավորվեցին ու դարձան հաշմանդամ: Զոհերի թաղումներից ամիսներ անց իշխանությունը հրաժարվում էր զոհված ոստիկանների անունները հրապարակել և գրանցել որպես մարտական զոհ, որպեսզի խուսափեն զոհերի ընտանիքներին փոխհատուցում տալուց: Դա այն իշխանությունն է, որին ոստիկաններից ոմանք այսօր փողոցում «պաշտպանում» են:
Զոհվածների մեջ է Տավուշի ռեգիոնալ վարչությունից Վահե Ղազարյան անունով ոստիկանը, ով ոստիկանության պետ Վահե Ղազարյանի ազգականն է:
Մի սարսափելի փաստ ևս ի լուր աշխարհի հայտնեմ․ Շուշիի մշակույթի տանը հրթիռակոծումից հետո անհետ կորել է Ամասիայի միլպետը՝ Արմեն Ղազարյանը: Նա ուղղակի անհետացել է, և որոնումներն անարդյունք էին:
22 զոհ, 1 անհետ կորած, հարյուրավոր վիրավորներ, ու այդ ամենը իշխանությունը ամիսներ շարունակ թաքցրել է արծրունասյունեական հաղԴելու ենք քարոզի տակ:
Եվ սա միայն մեկ դրվագով։ Պատերազմի ընթացքում զոհված ոստիկանները հարյուրներով են ու բոլորին այսպես տարել, կոտորել են, որովհետև դավաճանը ատում է ոստիկաններին:
Սա է իրականությունը, ինքներդ որոշեք՝ շարունակե՞լ պաշտպանել ձեր ծառայակից եղբայրներին կոտորելու տարած ու դա հանրությունից թաքցրած դավաճանին, թե՞ ոչ:
Ի դեպ, որևէ ոստիկան չարժանացավ Եռաբլուրում թաղվելու: