Pastinfo.am-ը գրում է․

Նիկոլ Փաշինայնը վտանգ է Հայաստանի համար, իր ամեն վայրկյան մնալը թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող պատվեր է և բոլոր այն խնդիրները, որոնք եղել են Թուրքիայի վախեմի երազանքը, ինքը այդ ամբողջն իրականացնելու է, բոլոր հնարավոր ճանապարհներով: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում կառավարության դիմաց ակցիայի ժամանակ ասաց ռազմական փորձագետ Գևորգ Գևորգյանը:

«1994թ-ին մեր զինակից ընկերների հետ կարողացանք ստեղծել բուֆերային զոնաներ և այնպիսի սահման գծենք, որ մենք ՀՀ բանակով և Արցախի ՊԲ-ով կարողանանք պահել մեր սահմանները, բայց այսօր գտնվում ենք այնպիսի ծայրահեղ վիճակում, որ եթե Ռուսաստանի խաղաղապահ զորքերը 15 րոպեով գնան սուրճ խմելու, թուրքը կլինի այստեղ, իսկ քո տան դռան բանալիները երբ տալիս են թուրքին, դրանից հետո հասարակությանը փորձել համոզել, որ մենք ավելի վատ վիճակում ենք լինելու, աբսուրդի ժանրում ենք, պետք է հասկանանք, որ Նիկոլ Փաշինյանը ամենամեծ չարիքն էր, որ տեղի ունեցավ հայ ժողովրդի հետ և սրանից ձերբազատվելը մեկ վայրկյան առաջ, կլինի մեր նոր հաղթանակների սկիզբ»,-ասաց Գևորգ Գևորգյանը:

Նա նաև վստահեցրեց, եր Փաշինյանը շարունակում է մնալ, քանի որ դեռ որոշակի ծրագրեր կան իրականացնելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել