Առանց պայմանականությունների պետք է պաշտպանենք մեր ազգային շահերը. ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ թե´ ԱՄՆ-ի, թե´ ՌԴ-ի և թե´ եվրոպական շատ երկրների արտաքին քաղաքականության գլխավոր խաղաքարտը տարբեր հակամարտությունների ժամանակ երկակի դիրք գրավելն է: Հանգամանքների բերումով, թե մարտահրավերների բազմազանության արդյունքում, մենք հասել ենք մի սահմանի, որի հատումից հետո Հայաստանը կարող է վտանգված լինել՝ ճակատագրական սխալներ թույլ տալու անցանկալի հնարավորությամբ: Ինչպես հասկացաք, խոսքն այստեղ Հայաստանի վարած արտաքին քաղաքականության մասին է: Հարցի ամբողջ բարդությունը նրա մեջ է, որ մենք հայտնվել ենք ոչ թե երկու քարի արանքում, այլ բազմաթիվ քարերի. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, եվրոպական երկրները, ինչպես նաև Իրանը մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանի վարած ներքին և արտաքին քաղաքականության հանդեպ: Նրանք, ժողովրդական լեզվով ասած, «աբառոտի» մեջ են վերցրել մեր երկիրը: Չգիտես, թե ինչո՞ւ, Հայաստանում կայացրած յուրաքանչյուր որոշում` լինի դա թե´ ներքին, թե´ արտաքին քաղաքականության հարթության մեջ, լայն արձագանք է ստանում նրանց կողմից: Ամեն մեկը փորձում է իր շահերի տեսանկյունից մեկնաբանել Հայաստանում տեղի ունեցող զարգացումները: Մենք հայտնվել ենք «Сразу всем не угодишь, а если все таки угадишь, то этим только себе навредишь» դիլեմայի մեջ: Այսինքն՝ մենք պետք է շարժվենք ինչպես անել, որ մեր ընդունած որոշումները միանգամից գոհացնեն բոլորին սկզբունքո՞վ: Այո´, ամբողջ զավեշտը հենց սրա մեջ է: Եթե մենք բռնենք այդ ճանապարհը, մենք հիրավի կկործանվենք, մենք շանս չենք ունենա ո´չ վերականգնելու մեր տնտեսությունը, ո´չ էլ հաջողություններ կունենանք արտաքին քաղաքականության մեջ: Ժամանակն է եկել, որպեսզի մենք ամբողջ աշխարհին հասկացնենք, որ Հայաստանը գտնվում է այնպիսի ծանր դրության մեջ, որ մեզ ամենևին էլ չեն հետաքրքրում այլ երկրների շահերը, մենք այսուհետ գործելու ենք ելնելով զուտ մեր ազգային շահերից, խաղալու ենք առանց պայմանականությունների կանոնների և դա անելու ենք այնքան ժամանակ մինչև, որ երկիրը ոտքի չկանգնի: Ես լավ գիտակցում եմ, որ այս տողերս կարող է շատերի մոտ քմծիծաղ առաջացնել և ասեն. «Հա էլի, նրանք էլ ընենց կհուզվեն մեր դիրքորոշումից, նրանք ուղղակի թքած ունեն մեր դիրքորոշումների վրա, նրանց միայն իրենց շահն է հետաքրքրում…»:
Հ.Գ. Ըստ իս` մենք պետք է սթափվենք և շատ հստակ քայլերով առաջ գնանք, մենք ուղղակի իրավունք չունենք շարժվել տարբեր պետությունների խաղի կանոններով, կարևորը, որպեսզի մենք պարտադրենք մեր խաղի կանոները: Ես հասկանում եմ, որ իմ ասածը կարող է ուտոպիա թվալ, բայց միակ ճիշտ ճանապարհն, ըստ իստ. սա է…, այլ կերպ մենք լուրջ բարդություններ ենք ունենալու, եթե իհարկե հիմա արդեն չունենք…